Արմեն Սարգսյան. Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահ է
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընտրատեղամաս էր եկել տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։ Նրանք քվեարկեցին Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9/59 ընտրատեղամասում։
«Ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այս օրվա կապակցությամբ։ Սա շատ կարևոր օր է։ Ժողովորդն իր կամքը պետք է արտահայտի։ Ճիշտ ժամանակն է, որպեսզի մարդիկ ասեն, թե ինչպիսի երկրում են ցանկանում ապրել, որպեսզի մարդիկ որոշենք իրենց ընտանիքների և երեխաների ապագան։ Այնպես որ ուղերձը պարզ է, շնորհավորանքներս բոլորին»,-քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ քաղաքացիներն իրենց տոնը կնշեն ընտրատեղամաս գալով ու ընտրելով ազատ, անկախ ու անկաշկանդ, անկախ այն բանից, թե ումն են իր ձայնը տալու։
«Իսկապես ես հույս ունեմ, որ այս ընտրությունները կլինեն ազատ ու անկախ, կլինեն ընտրություններ ապագայի համար։ Յուրաքանչյուր ընտրող պետք է դատի իր խղճով, մտածի այն պատասխանատվության մասին, որը կրում է։ Պատասխանատվություն կրում են բոլորը մեր երկրի ապագայի համար՝ և նախագահը, և վարչապետը, և Ազգային Ժողովը, և Ազգային Ժողովի նախագահը, բայց նախ և առաջ քաղաքացին։ Եվ սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահ է»,-ասաց Արմեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հիմնական անելիքը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Արա Բաբլոյան
- Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
- Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը
- «Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
- Քարոզարշավին որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. ՀՀ ոստիկանապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները