Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը 4/35 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց, որ քվեարկել է
հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը։
Նա նշեց, որ այս ընտրությունը լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, որի մեջ կհամոզվեն մի քանի ժամ հետո:
«Այս պահին ողջ հանրապետության տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, բոլոր տեղամասերը ճիշտ ժամին բացվել են, եղել են մեկ-երկու դեպք, որ հոսանքազրկված են եղել տեղամասերը, բայց շատ արագ շտկվել են այդ հարցերը։ Այս պահին ամեն ինչ նորմալ է։ Համոզված եմ՝ ողջ ընտրության ընթացքը լինելու է նույնը», - ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենի խոսքով, ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեն։
«Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են և, եթե լինի հանկարծակի որևէ ընտրակաշառքի դեպք, հավատացեք, որ թե մենք, թե ոստիկանությունն անմիջապես կարձագանքենք»,- նշեց Ա. Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան