Աշոտ Ահարոնյան. Ոստիկաններ տարվել են ոչ միայն Վանաձոր
Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր։ Panorama.am-ը ոստիկանությունից փորձեց հասկանալ, ինչու են ոստիկաններ տարվել Վանաձոր։
Իրավապահ այս մարմնի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց՝ միայն Վանաձոր չէ, որ ոստիկաններ են տարվել։
«Հայաստանի բոլոր մարզերում ոստիկանական շարժ է եղել։ Ըստ կոնկրետ մարզի, կոնկրետ քաղաքի որոշվել է ոստիկանների քանակ ու գործուղվել են»,-ասաց Ահարոնյանը։
Խնդրեցինք հստակ բնակավայրեր նշել, թե բացի Լոռու մարզկենտրոնից էլ որ քաղաքներ են ոստիկաններ տարվել, Ահարոնյանն արձագանքեց. «Ամեն տեղ, չկա մի տեղ, որ ասենք, այստեղ չեն տարվել։ Բոլոր բնակավայրեր տարվել են, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ ոստիկաններ լինեն, նորմալ ծառայություն իրականացվի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին