Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
«Անցումային ժամանակ ենք ապրում, բնականաբար, մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը կտանի մեզ, համոզված եմ, դեպի արդար, ազատ, հավասար, թափանցիկ ընտրություններ»,- 10/49 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց «Սասնա ծռեր» կուսակցություն ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քարոզարշավն անցել է հավասար պայմաններում։
Նրա խոսքով, հիմա կա ազատություն, բայց շարունակությունը ժողովուրդը, բոլորով միասին կապահովեն։
Վ. Ավետիսյանն ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր, բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի Հանրապետության։ Նա ասաց, որ դրա նախադրյալները կան, բոլորը միասին պետք է աշխատանքն, որ դրանք իրականություն դառնան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան