9/22. Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողները պասիվ են
Կենտրոն վարչական շրջանում գտնվող Արեգնազան կրթահամալիրում տեղակայված 9/22 ընտրատեղամասում 1903 ընտրողից ժամը 10։25-ի դրությամբ քվեարկել է 70-ը։
Ինչպես Panorama.am-ին ասաց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արաքսյա Բաբաջանյանը, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ կարծես թե մարդիկ ավելի պասիվ են։ Նրա կարծիքով, պատճառը անձրևոտ եղանակն է։
Նա հույս հայտնեց, որ օրվա ընթացքում ընտրողների հոսքը կավելանա։ Արաքսյա Բաբաջանյանը միաժամանակ նկատեց, որ քվեարկածների մեծ մասը տարեցներ են։
Հանձնաժողովի նախագահին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ ձեռնափայտով, դժվար քայլող մարդիկ էլ են եկել ու քաղաքացիական պարտքը կատարել։
«Նույնիսկ այդ վիճակում նրանք մտածում են իրենց երեխաների ապագայի մասին»,-ասաց նա։
Բաբաջանյանի խոսքով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ տեղամասի մոտ
նկատվում էին կուտակումներ, ուղղորդումներ, այսօր դեռևս նման բան չեն նկատել։
Ամփոփելով նա նշեց, ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում, վստահված բոլոր անձանց հետ բարիդրացիական հարաբերություններ են։
Հարակից հրապարակումներ`
- 22/26 տեղամասում 4-րդ համարի քվեաթերթիկները չկան. Armtimes
- 8/24-ում մեկ ժամում քվեարկել է 53 մարդ
- 9/26-ում քվեարկեց նաև Արտաշես Գեղամյանը
- 7/18 ընտրատեղամասում 1434 ընտրողից արդեն քվեարկել է 28-ը
- 15 րոպե անց՝ 5 ընտրող 10/2-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան