Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության
Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին նախագահն ասաց՝ քվեարկել է հանուն խաղաղության:
Ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, ինչպես է վերաբերում հեղափոխությանը, Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և այլ հարցերի Լևոն Տեր- Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դա կլինի քարոզչություն:
Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք մտահոգություններ ունի՞ արցախյան հարցի վերաբերյալ, Լևոն Տեր-Պետրոսյանը հարցով պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»: