Լևոն Շիրինյանը քվեարկել է արարչագործական Հայաստանի համար
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը քվեարկել է արարչագործական Հայաստանի համար։ 2/46 ընտրատեղամաս իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համար քարոզարշավը հաջող է անցել, իրենց համախոհները՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, մշակութաբաններ, իրավաբաններ, փորձել են հանրությանը ներկայացնել այն տեսակետները, որոնք Հայաստանը կտանեն դեպի արարչագործություն։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից, Լ. Շիրինյանն ասաց, որ այդ հարցին պատասխան կտա ընտրողը։
«Որևէ մեկը չի մտնել ընտրարշավի մեջ պարտվելու նպատակով։ Ենթադրում եմ, որ մենք կկարողանանք Ազգային ժողովում ունենալ բավականին ազդեցիկ աջ կենտրոնի կազմակերպություն»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ընտրություններն արդար լինեն, ցանկացած արդյունք կբավարարի. Սուրեն Սահակյան
- Մեծ հույսով և հավատով եմ քվեարկել՝ հանուն մեր երկրի ապագայի. Արմեն Ռուստամյան
- Ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան (լրացված է)
- Էդմոն Մարուքյան. Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք
- ԲՀԿ-ն երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Գագիկ Ծառուկյան
- Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ կլինի. Արամ Սարգսյան
- Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
- «Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին