22/26-ում քվեարկությունը վերականգնված է
«22/26 տեղամասում ընտրությունը չի դադարեցվել, պարզվել է որ եղել է որոշակի խնդիր և ապահովվել է այդ քվեաթերթիկների առկայությունը, քվեարկությունը վերականգնված է, որևէ ընդհատում չի եղել»,- այս մասին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը՝ պատասխանելով 22/26 տեղամասում ընտրության դադարեցման հետ կապված հարցին։
Նրա խոսքով՝ չի եղել այնպիսի ընտրող, որը ստանա առանց որևէ քվեաթերթիկի փաթեթ։
«Բոլոր 11 քվեաթեթրիկները տրամադրվել են այդ տեղամասում մասնակցած բոլոր ընտրողներին։ Տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ քվեաթերթիկները, կապ ենք հաստատել նաև տարածքային հանձնաժողովի հետ անմիջապես դա ապահովվել է։ Հաշվի առնելով, որ ծավալը մեծ էր և հանձնաժողովը նախորդ օրը այդ քվերաթերթիկները պահել էր չհրկիզվող պահարանում, խնդիրն առաջացել է դրա հետ կապված։ Այնպիսի խնդիր չի եղել, որ որևէ ընտրողի իրավունք խախտվեր»,- նշեց Լիլիա Հակոբյանը։
Նա ասաց որ ԿԸՀ-ն ավելի ուշ հաղորդագրություն կտեղադրի սրա հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան