Քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հացնագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:
Դատախազության հանրային կապերից հայտնում են, որ դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, իսկ 53-ի վերաբերյալ առերևույթ տվյալներն ստացվել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներով և հաղորդումներով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերով:
Նշվածներից 31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին (ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդված), 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):
Իսկ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 33 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:
Դրանցից՝
7-ը վերաբերում ՝է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն
1-ը՝ քվեաթերթիկ հափշտակելուն,
2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն,
1-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ բարեգործության արգելքին,
21-ը՝ այլ դեպքերի:
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելուն և հաշվառելուն, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, որոնց հետագա արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- Դատախազություն. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման դեպքերից վեցով նյութեր են նախապատրաստվում