ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Տեղյակ ենք այս ընտրությունների յուրահատուկ մթնոլորտին, բայց մենք պետք է լինենք առանց քաղաքական սիմպատիաների
«Մենք Հայաստանում ենք արդեն 12-րդ անգամ։ Իհարկե, մենք տեղյակ ենք այս ընտրությունների շուրջ յուրահատուկ մթնոլորտին, սակայն մենք պետք է լինենք անկողմնակալ, անկախ, մենք չենք կարող ունենալ քաղաքական սիմպատիաներ։ Մենք այստեղ ենք դիտարկելու գործընթացը, վստահ լինելու, որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին ու Հայաստանի օրենսդրությանը։
Քաղաքական մեկնաբանությունները մենք թողնում ենք մյուսներին»,- այս մասին այսօր առավոտյան ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գացեկը 9/40 ընտրատեղամասում՝ պատասխանելով հարցին, թե որքան կարևոր են ազատ ու արդար ընտրությունները Հայաստանի համար, որը հետևել է խաղաղ հեղափոխությանը։
Պատասխանելով նախորդ և այս ընտրությունների տարբերության մասին հարցին՝ Գացեկը նշեց, որ իրենք նաև չեն համեմատում մեկ ընտրությունը մյուսի հետ, մեկ երկրի ընտրությունը մյուսի հետ, նշելով, որ «յուրաքանչյուր ընտրություն անհատական գործընթաց է»։
«Դուք կարող եք անել ձեր եզրակացությունները, երբ կլսեք մեր նախնական հայտարարությունը վաղը, իսկ 2 ամիս անց արդեն կլինի ամբողջական, խորքային վերլուծությունը՝ ներառյալ առաջարկությունները, եթե անհրաժեշտություն կլինի»,-ասաց Գացեկը։
Անդրադառնալով քարոզարշավին՝ դեսպանը նշեց նաև, որ իրեք արդեն հրապարակել են նախնական զեկույց ընտրությունների վերաբերյալ, որում մեծ մտահոգություններ չեն եղել։
«Մենք հասկանում ենք, որ բոլորն անհամբեր են իմանալու արդյունքները, բայց մենք պետք է այն անենք լավ, այլ ոչ թե արագ։ Արդյունքները կլինեն արդեն վաղը»,-ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գացեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան