Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
Ժամը 16:00 դրությամբ «Անկախ դիտորդն» արձանագրել է հետևյալ խախտումները։
Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։
Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։
Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է:
Աղբյուրը հավելում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:
Հարակից հրապարակումներ`
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- «Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում»
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ
- ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացվել է 77 զանգ. Բիչախչյան
- Դատախազություն. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման դեպքերից վեցով նյութեր են նախապատրաստվում
- Քննչական կոմիտեն հիշեցնում է ընտրախախտումները, որոնց դեպքում քրեական պատասխանատվություն է սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան