Հանձնաժողովի անդամը քվեարկության օրը տեղադրել է իր վկայականը Ինստագրամի անձնական էջում՝ նշելով #իմքայլը. «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ»-ը հայտնում է, որ ժամը 18:00 դրությամբ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։
«Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։
Արտաշատի 12/1 տեղամասում մի քանի ընտրողներ իրենց տրամադրած քվեաթերթիկներից առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը՝ հայտարարելով, որ մյուսներն իրենց պետք չէ։
Երևանի 8/37-ում անհայտ անձը մի քանի անգամ ներս է մտել քվեասենյակ, հանձնաժողովի նախագահից ճշտել է ընտրողների մասնակցության թիվը, շփվել հանձնաժողովի անդամների հետ։ Վերջինս չի կրել որևէ վկայական։
Թիվ 6 ընտրատարածքի 6/37 ընտրական հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել և տեղադրել է իր վկայականը Ինստագրամի իր անձնական էջում՝ նշելով #իմքայլը, դրանով խախտել է քվեարկության գաղտնիությունը»,- տեղեկացրել է դիտորդական առաքելությունը։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան