Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել և քննարկվել է 81 հաղորդում. Աշոտ Սարգսյան
«Ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, այդ թվում՝ տեղեկատվության ապահովման, ամփոփման և հետաքննական, օպերատիվ, իրավական ապահովման և ընտրացուցակների ճշգրտման, նյութատեխնիկական և բժշկական ապահովման, զանգվածային անկարգությունների հակազդման»,- այս մասին ԿԸՀ-ում հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սահմանվել են նշված խմբերի գործառույթներն ու գործունեության կարգը, առանձին ենթախումբ է ստեղծվել օտարերկրացի դիտորդների հետ աշխատելու համար, որում ընդգրկվել են օտար լեզվի իմացությամբ ոստիկանության ծառայողներ։
«Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելի սերտ համագործակցում է նաև գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ»,- ասաց Սարգսյանը։
Նա, միաժամանակ տեղեկացրեց, որ ընտրական իրավախախտումների հաշվառումն իրականացվելու է երեք փուլով՝ նախընտրական ժամանակահատված, քարոզարշավի ընթացքում արձանագրված իրավախախտումներ, քվեարկության օրն արձանագրված իրավախախտումներ։
«Քարոզարշավի ընթացում ՀՀ ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր 81 հաղորդում, որոնցից 26-ը առերևույթ հանցագործության հատկանիշեր պարունակող, իսկ 55-ը ստուգման ենթակա այլ տեղեկություններ։ Սրանցից 56-ը` ՀՀ մարզերորւմ, մյուսները Երևանում: Հաղորդումներից 3 գտնվում են քննչական կոմիտեում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ: Ստացված 55 հաղորդումներից 17-ը անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել են անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ»,-ասաց նա:
Նա հայտնեց, որ ըստ իրավախախտման տեսակների դրանք դասակարգվել են հետևյալ կերպ՝ ընտրակաշառք տալը, խոստանալը, կամ ստանալը՝ 11, քարոզչական պաստառները պատռելը կամ վնասելը՝ 15, քաղաքացու ընտրական ազատ իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը՝ 9, խուլիգանական արարք, սպառնալիք կամ բռնություն՝ 2, այլ իրավախախտումներ՝ 44:
Հարակից հրապարակումներ`
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,76 տոկոսը
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ
- ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացվել է 77 զանգ. Բիչախչյան
- Առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին