Ոստիկանությունը 7 հաղորդում է ուղարկել ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
Այսօր քվերակության ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 144 հաղորդում, որոնցից Երևանում՝ 36, մարզերում՝ 108: Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը։
«Դրանցից 58-ը հանցագործությունների մասին, իսկ 86-ը հանրցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթական այլ տեղեկություններ, այդ թվում՝ մատնադրոշմը սարքը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ընտրատեղամասի մոտ կայանած ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրությանը մասնակցելու կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու, ընտրատեղամասի ուղիղ հեռարձակման տեսախցիկը ընտրական արկղը չֆիքսելու, ընտրատեղամասում փակցված թեկնածուների քարոզչական պաստառների մասին ահազանգեր և այլն»,- մանրամասնեց Սարգսյանը։
Նա նշեց, որ այս 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, մեկը դատախազություն, մեկը՝ Քննչական կոմիտե, իսկ մնացած 49 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Սպիտակում ուժեղացվել է հսկողությունը
- Աշոտ Մելիքյան. Ոստիկանությունն ապօրինաբար ճնշումներ է իրականացնում լրատվամիջոցների նկատմամբ
- Ոստիկանություն. ցուցակում մահացածի տվյալներ չկա
- Ոստիկանությունը Դավիթ Շահնազարյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանում է տարածել
- Ոստիկանությունում հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր
- Աշոտ Ահարոնյան. Ոստիկաններ տարվել են ոչ միայն Վանաձոր
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել և քննարկվել է 81 հաղորդում. Աշոտ Սարգսյան