
Գարեգին Երկրորդ. Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»։