ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ
Հայաստանում այսօր անցկացվող արտահեթ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գացեկը ընտրական օրվա մեկնարկին այցելեց Ն. Ստեփանյանի անվ. թիվ 71 դպրոցում տեղակայված 9/40 ընտրատեղամաս։
Դեսպանը նշեց, որ այսօր դիտորդական առաքելություն են իրականացնում մեծ թվով դիտորդներ, մոտ 200 կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ երկրներից, ինչպես նաև մոտ 17 խորհրդարանականներ ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ խորհրադարանական վեհաժողովից ու Եվրոպական խորհրդարանից, որոնք տեղակայվել են ողջ երկրով մեկ։ Յուրաքանչյուր թիմ կայցելի 12-13 ընտրատեղամաս, երեկոյան այցեր են լինելու նաև պատահական ընտրատեղամասեր, որտեղ մասնակցելու են նաև քվեների հաշվարկին, դրանց՝ համակարգ ներմուծման պրոցեսին։
«Հավաքված այս ողջ տեղեկատվությունը գրանցվում է թղթում դիտորդների կողմից հատուկ թվային գրիչներով, ինչը նշանակում է, որ երբ նրանք լրացնում ենք ձևաթղթերը, այն անմիջապես գնում է Երևանում մեր թիմին, որոնք հնարավորություն են ունենում անմիջապես գնահատելու տեղեկությունը իրական ժամանակում։ Այս առավոտից արդեն տեղեկատվությունը հավաքում է ողջ երկրից ու մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քվեարկության տեղամասերում, այնտեղից դուրս»,-ասաց Ուրշուլա Գացեկը։
Ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի վաղը, իսկ վերջնական ու ամբողջական զեկույցը պատրաստ կլինի ավելի ուշ՝ մոտ 2 ամսից, հնարավոր առաջարկություններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան