«Իմ քայլը» դաշինքով առաջադրված Շիրակի փոխմարզպետը հիվանդանոցում է
ԱԺ արտահերթ ընտրություններում Շիրակի մարզում «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Արա Մելիքջանյանը հայտնվել է հիվանդանոցում։ Հիշեցնենք, որ նա Շիրակի մարզպետի տեղակալն է։
Ֆեյսբուքյան իր էջում Մելիքջանյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«#դուխով, #ԱրաՄելիքջանյան 4/6 ցավոք չեմ կարող ակտիվ մասնակցել այս չափազան կարևոր օրը»։
Նշենք, որ դաշինքը Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում առաջադրել է 15 թեկնածու, նրան թվում են ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։