«Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը շատ լավ տրամադրությամբ ու մեծ հույսերով է մտնում ընտրատեղամաս՝ կատարելու իր ընտրությունը։
«Իսկապես, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ բացառիկ շանս է, որ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Հարոյանը։
Նրա կարծիքով, քաղաքացին, ով ծանոթացել է իրենց կուսակցության ծրագրերին, գաղափարներին, ձայնը տալու է հենց «Ազգային վերածնունդ» կուսակցությանը։
Իսկ արդեն քվեարկությունից հետո նա նշեց, որ քվեարկել է հանուն նոր Հայաստանի, հանուն այն գործի, որ սկսել են ապրիլ-մայիսին, դեռ պետք է շարունակեն, հանուն բոլորի պայծառ ապագայի։
«Ակնկալիքները մեծ են։ Հույս ունեմ, որ վերջապես կունենանք քաղաքական, գաղափարական խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, որոնք իսկապես երկրի ճակատագրով մտահոգ կլինեն, որոնք իսկապես կմտածեն երկրի մասին, իրենց մասնագիտական հմտությունները, կարողությունները կներդնեն հենց երկրի առաջընթացի համար»,- նշեց պատգամավորության թեկնածուն։
Լ. Հարոյանն ասաց, որ եթե չանցնեն խորհրդարան, շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը, ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունեն։
«Այլևս մեր հայրենիքը չենք զիջելու ոչ մեկին»,- նշեց «Ազգային վերածնունդ» կուսակցությանը ցուցակը գլխավորող Լ. Հարոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան