Լիլիա Հակոբյանը` մինչև քվեարկության օրը ստացված դիմումների, բողոքների մասին
ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ներկայացրեց մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
«Ընտրությունների օրը նշանակելուց հետո ստացել ենք երկու տասնյակից ավելի տարաբնույթ դիմումներ, որոնց տրվել է պատասխաններ: Ունեցել ենք երկու նամակ-իրազեկում, որոնք վերաբերում էին նախընտրական քարոզչության որոշակի խախտումներին, մի դեպքում պարզաբանում է տրվել, որ խախտում առկա չի եղել, մյուս դեպքում արդեն խախտումը կանխված է եղել: Երկու դիմում ենք ստացել, որոնցով վարույթ է իրկանացվել և կայացվել որշումներ»,-հայտնեց իրավաբանական վարչության պետը:
Լիլիա Հակոբյանը հայտնեց, որ մեկ դիմում պարզաբանում էր պահանջվում քվեարկության նախորդ օրը տեղամասային հանձնաժողովների կողմից կատարվող գործառույթներին, քանի որ քվեաթերթիկները չէին կարող տեղավորվել չհրկիզվղ պահարաններում և պարզաբանում է տրվել, որ կարող են դնել տեղամասային կենտրոնում որևէ սեղանին, որը կտրամադրվի ի պահ ոստիկանների:
«Ստացել են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, որոնցով քաղաքացիները խնդրում էին խորհրդատվություն տրամադրել»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- 22/26-ում քվեարկությունը վերականգնված է
- 9/22. Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողները պասիվ են
- 22/26 տեղամասում 4-րդ համարի քվեաթերթիկները չկան. Armtimes
- Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան
- 7/18 ընտրատեղամասում 1434 ընտրողից արդեն քվեարկել է 28-ը
- 15 րոպե անց՝ 5 ընտրող 10/2-ում
- Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան