Ոստիկանություն. ցուցակում մահացածի տվյալներ չկա
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:
Ոստիկանությունից տեղեկացնում են. «8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)։
Ոստիկանության ուժերով նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց տվյալներ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունում հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր
- Քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հացնագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն
- Թիվ 8/49 ընտրատեղամաս փորձել են մուտք գործել «Իմ Քայլ» դաշինքի 3 վստահված անձ. ՀՅԴ-ական Սուրեն Պարսյան
- Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Աշոտ Ահարոնյան. Ոստիկաններ տարվել են ոչ միայն Վանաձոր
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»