Ստեփան Դանիելյան. Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ այսօր մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է:
«Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հիմնականում հետաքրքրում է մասնակիցների քանակը: Հիմա էլ եմ այդ կարծիքին:
Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է:
Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2, 592 479 քաղաքացիներից 636 հազար 55 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 24,53 տոկոսը:
Նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին ժամը 14-ի դրությամբ մասնակցել էր 865,884 ընտրող կամ ընտրողների թվի 33,46 տոկոսը։
Ստացվում է, որ այս ընտրություններին ժամը 14-ի դրությամբ 230 հազարով քիչ մարդ է քվեարկել։