Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։
«Ականատես»-ից հայտնում են, որ յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։
Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։
Ստորև ներկայացված են ստացված խախտումների տեսակը և թիվը՝
Խախտման տեսակը |
Խախտումների թիվը |
Ընտրական տեղամասերի թիվը |
Կողմնակի անձանց ներկայություն |
7 |
7 |
Քվեարկության գաղտնիության խախտումներ |
4 |
4 |
Խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից |
7 |
6 |
Ընտրողին օգնության տրամադրում՝ դրա իրավասությունը չունեցող անձանց կողմից |
2 |
2 |
Բաց քվեակություն |
2 |
2 |
Ընտրողների քվեարկության ուղղորդում |
1 |
1 |
«Վերոնշյալ խախտումները որևէ կերպ չեն արտացոլում ընտրության օրվա գործընթացների վերաբերյալ «Ականատեսի» ամբողջական գնահատականը։ Ամբողջական գնահատում կկատարվի միայն ամբողջ օրվա ընթացքում ստացված՝ ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալների վերլուծության հիման վրա։
«Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում: ՀՀ-ում առաջին անգամ «Ականատեսը» դիտորդություն է անելու ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Վերջինս գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք:
Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը: Թեև դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը «Ականատես» դիտորդական առաքելությանը հնարավորություն է տալիս առավելագույնս համապարփակ ներկայացնելու ընտրական գործընթացները համապետական մակարդակով»,- նշված է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- Դատախազություն. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման դեպքերից վեցով նյութեր են նախապատրաստվում
- Քննչական կոմիտեն հիշեցնում է ընտրախախտումները, որոնց դեպքում քրեական պատասխանատվություն է սպառնում
- Նախընտրական շրջանն անցնում է հանգիստ, սակայն արձանագրվել են որոշ միջադեպեր. «Ականատես»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան