Բնակարանը, որտեղ ես գրանցված եմ, պարոն Օսիպյանն ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել. Շահնազարյան
«Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի։ Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց իշխող ուժի համար։ Սա Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին։ Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով և իշխող ուժի կողմից հայհոյանքներով»,- քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
«Ինչևէ, այսօր մեզ համար չափազանց կարևոր օր է, և ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն։ Ես քիչ առաջ մի քվաթերթիկը դրեցի ծրարի մեջ, երկու քվեաթերթիկ դրեցի գրպանս, որովհետև չէի ուզում մյուս 8-ի նման նետեի աղբարկղը»,- ասաց նա՝ չբացահայտելով, սակայն, որ երկու ուժեր մասին է խոսքը։ Շահնազարյանը խոստացավ այդ քվեաթերթիկները ցույց տալ այսօր երեկոյան՝ ընտրության ավարտից հետո։
Անդրադառնալով իրեն ԱԱԾ հրավիրելու թեմային՝ ՀՀԿ պատգամավորության թեկնածուն շեշտեց, որ ամեն բան որոշում է Նիկոլ Փաշինայնը։ Որ վարչապետի պաշտոնակատարն իրեն ամեն կերպ բերման ենթարկելու ցանկութուն ունի, նա կասկածից վեր համարեց։ «Բայց մի քիչ էլ վախենում է։ Տեսնենք՝ դուխը կհերիքի՞։ Ինքն իրենից էլ է արդեն վախենում։ Ես հայտարարել եմ, որ Փաշինյանն իրականացնում է իշխանություն՝ Արցախի դիմաց քաղաքականություն և դեկտեմբերի 4-ի իմ ասուլիսում շատ մանրամասն ներկայացրել եմ այն փաստերը, որոնք լիարժեքորեն ապացուցում են իմ ասածը։ Ես իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել։ Հիմա, ինքն իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Նշենք, որ ՀՀԿ գործչի հետ լրագրողների հարցազրույցի ժամանակ միջադեպ գրանցվեց։ Մոտակայքում կանգնած երկու քաղաքացի սկսեցին հակադարձել վերջինիս, ինչից հետո Շահնազարյանն ասաց, որ խղճում է նրանց և ամենաևին պատահական չի համարում այս միջադեպը։
Երիտասարդը բավական կոպիտ ձևակերպմամբ անդրադարձավ Դավիթ Շահնազարյանի դստեր և վարչապետի պաշտոակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարաբերություններին, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ տարածում գտած իր դստեր և Աննա Հակոբյանի համատեղ լուսնկարներն արված է 2008-2009 թվականների հանրահավաքների ժամանակ։
Խոսելով ոստիկանության մասին՝ նա նշեց, որ այդ կառույցը պարալիզացված է։ «Քիչ առաջ ես տեսա, որ այն բնակարանը, որտեղ ես գրանցված եմ, պարոն Օսիպյանն ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։ Դրանով են զբաղված, պակերացրեք՝ մյուսների հասցեներում ինչ է կատարվում»,- ասաց նա։
Դավիթ Շահնազարյանը նաև մեղադրանք հնչեցրեց ԱԱԾ տնօրենի հասցեին՝ նկատելով, որ նա չի խոչընդոտել «Սասնա ծռեր» կուսակցության գրանցմանը։
Անդրադառնալով օրերս հրապարակված հայտնի գաղտնալսմանը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց՝ այն ապացուցեց, որ Հայաստանում արդարաատություն չկա։ «Ես պահանջում եմ, որ դատախազույթունը Փաշինյնաին հրավիրի հարցաքննության, ծանուցագիր ուղարկի, Փաշինյանն էլ քայլելով գնա դատախազություն։ Կամաց-կամաց թող սովորի ցուցմունք տալուն»,- ասաց նա։
Կրկին անդրադառնալով ընտրությունների թեմային՝ Շահնազարյանը հերքեց տեղեկությունները, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում։ Նա նման լուրերը սադրանք որակեց։
Հարակից հրապարակումներ`
- «Ես Նիկոլին տալու Հայաստան ու Արցախ չունեմ». Դավիթ Շահնազարյան
- Սամվել Բաբայան. Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում. «Ժողովուրդ»
- Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է. Շահնազարյան
- Այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում. Դավիթ Շահնազարյան
- Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ չի գնա
- Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ
- Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի
- Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է