Ժողովրդի կամքը նաև արդար սպասում է. Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։
Արամ Առաջինը նշել է, որ դեկտեմբերի 9-ը նշանակալի օր էր Հայաստանի համար:
«Մեր ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտեց նոր Ազգային ժողովի ընտրությամբ՝ հանուն ազատ, ժողովրդավար ու հզոր Հայաստանի: Ժողովրդի կամքը նաև արդար սպասում է՝ ունենալ այնպիսի հայրենիք, որտեղ արդարությունը, տնտեսական զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, օրենքով բազմակարծության երաշխավորումը, օրենքի գերակայության ամրապնդումը վերածվեն թափանցիկ գործընթացների և ծրագրերի:
Արտաքին ճակատում Արցախի անկախության ամրապնդումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման մեր ժողովրդի պահանջը, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի մեր բարեկամների ու գործընկերների շրջանակի ընդլայնումը վստահաբար առաջնահերթ տեղ պետք է գրավեն Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների օրակարգում։
Սփյուռքը՝ որպես Հայաստան աշխարհի անբաժան մաս, անհրաժեշտ է, որ սոսկ բարեգործի ու ներդրողի դերակատարում ունենալուց այն կողմ համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշումների կայացմանը գործուն դերակատարություն ստանձնի։
Մեր համոզմամբ՝ նման աշխատանքներով ու ծրագրերի իրագործմամբ, նաև մեր ժողովրդի հանձնառու մասնակցությամբ կարող ենք Հայաստանն առաջնորդել դեպի առավել հզորացում՝ իր առողջ տնտեսությամբ, քաջ բանակող ու պետական կառույցներով։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի ժողովրդին: Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդի ուղերձը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով
- Հուսով եմ՝ նոր Ազգային ժողովն ըստ ամենայնի կնպաստեն ՀՀ զարգացմանն ու զորացմանը
- Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահի ուղերձը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան