Գյումրիի տոնածառն այս տարի փոփոխված կլինի
Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, սկսվել է տոնածառի տեղադրման աշխատանքները։ Դեռ հայտնի չէ, թե երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ լույսերի վառման օրվա մասին տեղեկատվություն առաջիկայում կտրամադրվի:
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է. «Իսկ կգա արդյոք մի օր որ էս սովետական տոնածառը փոխարինվի ավելի ժամանակակից տոնածառով։
Հուսով եմ հիմնանորոգված փողոցների հետ մեկտեղ կտեսնենք նաև նոր տոնածառ։
Հ.Գ. Երևանի հինը գոնե բերեք»։
Քաղաքապետարանից պատասխանել են, որ այս տարի փոփոխություններ կլինեն։
Նշենք, որ 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվելու, սակայն ոչ բոլոր երևանցիներն են ողջունել Երևանի քաղաքապետարանի այդ նախաձեռնությունը, քանի որ քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ է հատկացվել տոնական նոր ծառ ունենալու համար։ Նրանց կարծիքով, այդ գումարը կարելի է ծախսել մայրաքաղաքի ու նրա բնակիչների համար առաջնային խնդիրների լուծման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կարելի էր անել նոր տոնածառի համար ծախսված 71 մլն դրամով
- Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները