Սարսափելի հակաքարոզչութուն է տեղի ունեցել մեր դեմ. Էդմոն Մարուքյան
«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- այս մասին նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունում, որն այսօր հրավիրված ասուլիսում ընթերցեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Ըստ հայտարարության՝ կուսակցությունը կարևորում է օրինական ընտրությունների կազմակերպումը՝ իր երախտագիտությունը հայտնելով կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ «Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։
Միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Միաժամանակ, մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Հավատարիմ ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից որդեգրված արժեքներին և սկզբունքներին, որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ»,- նշված է հայտարարությունում:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք գիտակցում են՝ այն ճանապարհը, որով անցել են քաղաքական համակարգի հին ուժերը, արտացոլում են այն, ինչ իրենք ասել են՝ այդ ուժերը չեն կարող լինել ընդդիմություն։ «Ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքները և այն, որ քաղաքականությունն ու բիզնեսն այս պարագայում այդպես էլ չեն տարանջատվել նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանում ընդդիմություն լինելու ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ միաժամանակ հավելելով, որ խորհրդարանից դուրս կան ու կլինեն ընդդիմադիր ուժեր, որոնց հետ իրենք պատրաստ են համագործակցել։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրություններին չհավաքեցին իրենց ակնկալած ձայների քանակը և չդարձան երկրորդ ուժը, կուսակցության առաջնորդն ասաց. «Սարսափելի հակաքարոզչութուն է տեղի ունեցել մեր դեմ, բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Ես վստահ եմ՝ եթե կառավարության այն հիմնական դրույթը, որը վերաբերում էր բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը, իրացվեր այս վեց ամիսների ընթացքում, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանշանակ կլիներ երկրորդ քաղաքական ուժը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին