Թաեքվոնդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լսել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի տարեվերջյան հաշվետվությունը՝ 2018 թ. մրցաշրջանի և հաջորդ՝ 2019 թ. անցկացվելիք մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների վերաբերյալ:
Տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչները ներկայացրել են կատարած աշխատանքները՝ ընդգծելով թաեքվոնդո մարզաձևում Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար եղած դժվարությունները:
Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հորդորել է երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ աշխատանքները կազմակերպել այնպես, որ ապահովվի ազգային հավաքականի սահուն սերնդափոխությունը։ Նա պահանջել է ներկաներից շարունակել աշխատել բացառապես օրինականության սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան