Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի մեծացնել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով Mehr-ին։
Նրա խոսքով, իրանական հրթիռները կարող են հաղթահարել մինչև 2 հազար կիլոմետր տարածություն։
«Մենք հնարավորություն ունենք մեծ հեռահարությամբ հրթիռներ ստեղծել։ Տեխնիկական սահմանափակումներ կամ այս ոլորտում պայմանավորվածություններ չունենք»,- ասել է նա։
Ամիր Ալի Հաջիզադեն նշել է, որ իրանական հրթիռների թռիչքի հեռահարությունը որոշում են երկրի իշխանությունները՝ հիմնվելով Իրանի պաշտպանական կարիքների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին