Լավրովը համեմատել է ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղազախստանյան «Խաբար» լրավական գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ՆԱՏՕ-ի նկատմամբ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի առավելությունների մասին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, առավելությունը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում բռնություն չկա։
«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում»,- հայտարարել է Լավրովը։
Նա նշել է, որ միջազգային կազմակերպություններում քվեարկությունները ցուց են տալիս՝ «ինչ գնով է ՆԱՏՕ-ում կոնսենսուս ապահովվում»։
«Այո, այնտեղ կա փոքրամասնություն, որը միշտ պատրաստ է լսել «մեծ ընկերոջը», իսկ բոլոր մնացածներին ուղղակի համոզում են, սպառնում»,- ասել է Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի նման մոտեցումը չի կարելի բարեկամական կամ գործընկերային համարել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան