Հիմա էլ պնդում ենք, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Վահրամ Բաղդասարյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է թվով 2010 ընտրատեղամասերի արդյունքները և հրապարակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները: Համաձայն այդ տվյալների՝ խորհրդարան է անցել երեք ուժ՝ «Իմ քայլը»դաշինքը՝ 70,43 տոկոս քվեով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27 տոկոս ձայներով և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս քվեով:
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն կարողացել հաղթահարել 5 տոկոսի շեմը և 7-րդ գումարման Ազգային ժողովում չեն լինի։
Panorama.am-ի թղթակիցն ընտրությունների արդյունքների և ՀՀԿ-ի հետագա անելիքների մասին խոսեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ։
Panorama.am- Պարոն Բաղդասարյան, ընդունո՞ւմ եք ընտրությունների արդյունքները։
Պատասխան- Մենք դեռ քննարկում ենք, այսօրվա ընթացքում հանդես կգանք հայտարարությամբ։
Panorama.am- Չե՞ք զղջում, որ շուրջ երկու ամիս առաջ առաջ խորհրդարանում դեմ քվեարկեցիք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Չէ՞ որ կողմ քվարկելով՝ 4 տոկոսի ընտրական շեմը հաղթահարած ՀՀԿ-ն այժմ կարող էր ԱԺ-ում լինել։
Պատասխան- Բացարձակապես չենք զղջում։ Դա քաղաքական մոտեցում էր։ Անթույլատրելի է 20 օր առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ անել։
Panorama.am- Պարոն Բաղդասարյան, որո՞նք են լինելու Հանարապետական կուսակցության հետագա անելիքները։
Պատասխան- Դրա մասին լրացուցիչ կխոսենք։
Panorama.am- Իսկ անձամբ Ձե՞ր։
Պատասխան- Շարունակելու եմ իմ գիտամանկավարժական գործունեությունը, մանկավարժությամբ եմ զբաղվելու։
Panorama.am-Իսկ ի՞նչ կորցրեց խորհրդարանը՝ ՀՀԿ-ի Ազգային ժողով մուտք չգործելով։
Պատասխան- Խորհրդարանը կորցրեց ընդդիմություն։ Կունենանք առանց ընդդիմության խորհրդարան։ Մենք տվել ենք բոլոր հիմնավորումները, որ ՀՀԿ-ից բացի Ազգային ժողովում այլ իրական ընդդիմություն չի կարող լինել։ Հիմա էլ պնդում ենք, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա։ Ժողովուրդն ընտրեց իր ճակատագիրը։ Իհարկե, ցանկանում եմ, որ ամեն ինչ լավ լինի։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Այվազյան. Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
- ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացվեցին քվեարկության նախնական արդյունքները
- Երեք քաղաքական ուժ է անցել Ազգային ժողով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին