Որ ուժերն են ներկայացված եղել Հայաստանի նախորդ 6 գումարումների Ազգային ժողովներում
2018թ.-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինք, որը ստացել է ձայների 70.43 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8.27 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 6.37 տոկոսը։ Սա կլինի արդեն 7-րդ գումարման Ազգային ժողով։
Ո՞ր կուսակցություններն ու քաղաքական ուժերն են ներկայացված եղել ԱԺ նախորդ 6 գումարումներում։
Այսպես, 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։
Առաջին գումարման խորհրդարան (1995թ.)
190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով։
1. «Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ)
2. Շամիրամ
3. ՀԿԿ
4. ԱԺՄ
5. ԱԻՄ
6. «Բարեփոխումներ»
Երկրորդ գումարման խորհրդարան (1999թ.)
131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով:
1. «Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ԺԴԿ)
2. ՀԿԿ
3. «Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան»)
4. ՀՅԴ
5. Օրինաց Երկիր
6. ԱԺՄ
7. «Կայունություն» (պատգամավորական խումբ)
8. «Հայաստան» (պատգամավորական խումբ)
9. «ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ)
Երրորդ գումարման խորհրդարան (2003թ.)
131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։
1. Հայաստանի հանրապետական կուսակցություն
2. Օրինաց Երկիր
3. ՀՅԴ
4. «Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն)
5. «Ազգային միաբանություն» կուսակցություն
6. Միավորված աշխատանքային կուսակցություն
7. «Ժողովրդական պատգամավոր»
Չորրորդ գումարման խորհրդարան (2007թ.)
131 պատգամավոր, որոնցից 41-ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։
1. Հայաստանի հանրապետական կուսակցություն
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
3. «ՀՅԴ»
4. «Օրինաց երկիր» կուսակցություն
5. «Ժառանգություն» կուսակցություն
6. Բոլոր խմբակցություններն ու խմբերը 11 պատգամավոր
Հինգերորդ գումարման խորհրդարան (2012թ.)
131 պատգամավոր, որոնցից 90-ն ընտրվել է համամասնական ընտրակարգով, 41-ը՝ մեծամասնական։
1. Հայաստանի հանրապետական կուսակցություն
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
3. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք
4. «Օրինաց Երկիր» կուսակցություն
5. ՀՅԴ
6. «Ժառանգություն» կուսակցություն
7. Անկախ պատգամավորներ
Վեցերորդ գումարման խորհրդարան (2017թ.)
2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, 105 պատգամավորներից 50 %-ն ընտրվել է համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով։
1. Հայաստանի հանրապետական կուսակցություն
2. «Ծառուկյան» դաշինք
3. «Ելք» դաշինք
4. ՀՅԴ։