Մեսսին 15 միլիոն դոլարով գնել է անձնական ինքնաթիռ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 15 միլիոն դոլարով ձեռք է բերել Gulfstream V անձնական ինքնաթիռ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ինքնաթիռն ունի 16 նստատեղ, որը վերածվում է ութ մահճակալի, նաև երկու խոհանոց, երկու զուգարան, որոնցից մեկը հարմարեցված է նաև լոգանք ընդունելու համար։
Բացի այդ, Մեսսին արտաքին տեսքն է փոփոխել. ինքնաթիռի հետևի մասում գրել է 10՝ արգենտինացու խաղահամարը, աստիճաններին գրված է ֆուտբոլիստի ընտանիքի անդամների անունները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան