Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
Վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։
«Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»,-ասված է թիմի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակը կբացահայտի իրականությունը, հուսով եմ՝ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս. Քոչարյանի որդու արձագանքը Թանկյանին
- Ռոբերտ Քոչարյանը քվեարկությանը չի մասնակցել
- Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի
- Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ
- Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին