Սոնա Այվազյան. Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր
«Էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, այսպես կոչված բարեգործության առումով։ Քաղաքացիները կաշկանդված չեն եղել և ասել են, որ մենք չենք հիշում նման իրավիճակ, երբ իրենց չեն ճնշում, ուղղորդում, ցուցակագրում»,- հայտարարեց Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։
«Մի քանի հիմնական խնդիրներ ենք մենք արձանագրել, դրանք հիմնականում վարչական ռեսուրսի չարաշահմանն են վերաբերում։ Իհարկե, լինելով բավականին ավելի փոքր մասշտաբի ու ավելի մանր, ամեն դեպքում տեղ գտել են։ Մասնակից կուսակցությունների մեծ մասի կողմից եղել են քարոզչության կանոնների համատարած խախտումներ»,-նշեց նա։
Այվազյանն ասաց՝ դիտորդներն անհանգստացած են եղել քարոզչության ընթացքում հնչող հռետորաբանությամբ ու ատելության խոսքով։
«Հույս ունեմ, որ մեր բարձրաձայնած խնդիրներին անպայման անդրադարձ կլինի, ու հաջորդ ընտրություններին շտկված կլինեն»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քվեարկության օրվա խախտումներին, ապա Այվազյանը տեղեկացրեց, ունեցել են 581դիտորդ, որոնք աշխատել են 300 տեղամասերում, ներգրավել են 52 շրջիկ խմբեր, 41 դիտորդներ 36 տարածքային հանձնաժողովներում, որոնք դեռ շարունակում են իրենց աշխատանքը։
Աջակցել են 30 իրավաբան ու 30 օպերատոր, առաջին անգամ իրականացրել են ընտրանքի վրա հիմնված դիտորդություն։ Քվեարկության ընթացքը, ըստ նրա, եղել է խաղաղ, օրենքին համապատասխան։
«Հիմնական խնդիրը, որ բացահայտել ենք, դա հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար դժվարություններն են։ 48 տոկոսում ապահովված չեն եղել պայմաններ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան