Դահուկորդ Միքայել Միքայելյանն ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում
Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվել է դահուկային սպորտի միջազգային մրցաշար: Հայտավորվածների թվում էր նաև մեր երկրի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Աշոցքցի 19-ամյա մարզիկը գերազանցել է սպասելիքները: Նա 10 կմ դասական ոճի մրցավազքում, մինչև 20 տարեկանների պայքարում, գրավել է երրորդ տեղը:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Միքայելը հաջողությունը զարգացրել է 15 կմ ազատ ոճի դահուկավազքում: Շնորհալի մարզիկը ընդհանուր պայքարում ճանաչվել է երրորդը, իսկ մինչև 20 տարեկանների մրցավեճում հավասարը չի ունեցել, տարածությունն անցել է 36.30,9 ժամանակում՝ գրավելով առաջին տեղը և կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Սա Ֆինլանդիայում Միքայելի մասնակցությամբ չորրորդ միջազգային մրցաշարն էր: Ուրախալի է, որ բոլոր մրցումներում նա լավ արդյունքներ է ցույց տվել: Նշանակում է՝ մրցումներին նախորդած ուսումնամարզական հավաքները նպատակին են ծառայել, որի արդյունքում Միքայելը աչքի է ընկել կայուն և հուսալի ելույթներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան