ԵՄ դատարան. Բրիտանիան կարող է միակողմանի չեղարկել Բրեքսիթը
Մեծ Բրիտանիան իրավական ուժ ունի կանգնեցնելու Բրեքսիթը՝ միակողմանիորեն չեղարկելով Եվրոպական միության Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը։ Րոպեներ առաջ այսպիսի որոշում է կայացրել Արդարադատության եվրոպական դատարանը։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Այս որոշումը համապատասխանում է օրեր առաջ դատարանին տրված իրավական խորհրդատվական կարծիքի հետ, որում ասվում էր, որ Բրիտանիան, որպես ինքնիշխան երկիր, կարող է վերանայել Եվրամիությունից դուրս գալու իր որոշումն անգամ այս վերջնական փուլում։
Դատարանի այս իրավական որոշումը կարևոր է, քանի որ նշանակում է, որ Բրիտանիան կարող է կանխել առանց համաձայնության կամ no-deal Բրեքսիթը, եթե ցանկանա։
Հիշեցնենք, որ Բրեքսիթի հարցով Բրիտանիայում հանրաքվե տեղի ունեցավ 2016թ.-ի հունիսին, որով մասնակիցների 51,89 տոկոսը կողմ էին արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն, 41.11-ը դեմ։ Հանրաքվեից հետո Բրիտանիան ԵՄ-ին տեղեկացրեց հոդված 50-ի գործի դնելու մասին, որով նախատեսվում է երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու պայմանները։
Այս շաբաթ արդեն Բրիտանիայի խորհրդարանը պետք է քվեարկի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած համաձայնությունը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Խորհրդարանի կողմից մերժման դեպքում Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա 2019թ.-ի մարտին՝ առանց համաձայնությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա Բրիտանիայի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա