Զատուլին. Հայաստանի իշխանությունների խոսքի և գործի միջև լուրջ անդունդ կա
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներին։ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հայաստանցի գործընկերների համար ցանկացած հարցով խորհրդակցություն տրամադրել։ Սակայն գնալով ավելի եմ համոզվում, որ այս պարագայում խոսքի և գործի միջև լուրջ անդունդ կա»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Անդրադառնալով ընտրություններին, նա ընդգծել է՝ անկասկած, հայ ժողովուրդն է ընտրելու թե ում է ցանկանում տեսնել որպես իր երկրի իշխանություն։
«Կարելի է համաձայնվել նաև այն բանի հետ, որ ժողովուրդը նախորդ իշխանությանն ուղղված պահանջներ ուներ, և այդ պատճառով էր, որ իրադարձությունները մասայական աջակցություն ստացան, որոնք Փաշինյանը համարձակություն ունեցով հայտարարելու թավշյա հեղափոխություն»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է խոսքի ու գործի հակասություններին, ՌԴ պետդումայի պատգամավորը նկատել է. «Նրանք ասում են, որ ռուս-հայկական հարաբերություններն այսքան լավ չեն եղել և միաժամանակ Հայաստանում աղմկոտ քննություն են բացում «Ռուսական երկաթուղիների» գործունեության հետ կապված։ Խոսում են համագործակցության ամրապնդման անհրաժեշտության ու ներդրումների ավելացման մասին, քրեական գործ են հարուցում Հայաստանում «Գազպրոմ» ընկերության նկատմամբ»։
Հարցին, թե քաղաքական գործիչը չունի՞ այնպիսի զգացում, որ Հայաստանի նոր իշխանությունը դադարելու է լինել Ռուսաստանի դաշնակիցը և դառնալու է Ամերիկայի դաշնակիցը, Կ. Զատուլինն արձագանքել է. «Հայաստանի բոլոր նախագահները փորձել են պահպանել լավ հարաբերություններ միջազգային առաջատար խաղացողների՝ հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Մեր կողմից ուղղակի անկեղծ չեր լինի պահանջել հակառակը՝ հաշվի առնելով, որ չորս հարևաններից երկուսի հետ Հայաստանը թշնամական հարաբերություններ ունի։ Բայց համագործակցություն էլ կա, համագործակցություն էլ։ Եվ եթե դուք վերցրել եք պարտավարություն ՀԱՊԿ շրջանակում, ապա պետք է երեք անգամ մտածել մինչ ուրիշից ռազմական տեխնիկա գնելու երազանքներին տրվելը, առավել ևս, երբ Ռուսաստանը քեզ ռազմական տեխնիկա է մատակարարում փաստացի անվճար»։
Նա նշել է, որ ռուսական կողմը ուշադիր հետևել է ԱՄՆ նախագահի օգնական Բոլտոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի ու Իրանին, ինչպես նաև պատմական առաջնահերթությունները փոխելու վերաբերյա հայտարարություններին, հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը Ռուսաստանը ճանաչել է 1995-ին, մինչդեռ ԱՄՆ-ն մինչ այս պահն այդ քայլին չի գնացել։
«Ինչևէ, Հայաստանի համար սա նույնպես ընտրություն է։ Կարելի՞ է հրաժարվել նախնիների ու Ցեղասպանության զոհերի մասին հիշողությունից՝ հանուն ժամանակակից արտաքին քաղաքական կոնյունկտուրայի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է դրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը. Հրանտ Թադևոսյան
- ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել
- ՀԿԵ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակցի նկատմամբ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան