Ժամանակը կբացահայտի իրականությունը, հուսով եմ՝ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս. Քոչարյանի որդու արձագանքը Թանկյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, արձագանքել է համաշխարհահռչակ ճանաչում ունեցող երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմանը։
«Սերժ,
Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ:
Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր:
Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով, հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից:
Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:
Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:
Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի
- Աշոտյանը հույս ունի, որ Թանկյանը կհրավիրվի ուժային կառույցներից որևէ մեկը
- Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ
- Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
- Գլխավոր դատախազ. Այս փուլում անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ գտնվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին