Դիտորդներ. ՀՀ-ում ընտրությունների նկատմամբ լայն վստահությունը պետք է պահպանել բարեփոխումներով
Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այսօր ասուլիսով ամփոփեց դիտորդական առաքելության իրականացրած գործունեությունը։ Ասուլիսին, բացի ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գացեկից, ներկա էին նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաութալան, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը։
ԵԱՀԿ հատուկ կորդինատոր Պետեր Օսուսկին ներկայացրեց ընտրություների դիտարկման եզրակացությունը, նշելով, որ այս ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների հարգանքով ու լայն վստահությամբ, որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։ Նշվում է, որ բաց քաղաքական բանավեճը, այդ թվում ԶԼՄ-ներում, նպաստել է քարոզարշավի աշխուժությանը՝ չնայած առցանց առցանց բորբոքիչ հռետորաբանության դեպքերը մտահոգիչ էին։
Ընտրական չարաշահումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ստեղծել։ Ընտրությունները, չնայած կարճ ժամանակին, լավ կազմակերպվածեն եղել, ընտրական պրոցեսի բոլոր փուլերը դրական է գնահատվել։ Ընտրություններում պահպանված է եղել հավաքների, խոսքի ազատությունը։
«Ժողովրդավարությունը չի կարող շարունակվել առանց վստահության, այնպես որ ուրախ եմ, որ լայն հանրային վստահությունը այս ընտրությունների հիմնական բնութագիրն է։ Այժմ քաղաքական ղեկավարության խնդիրն է ապահովել, որ այս դինամիկան պահպանվի ու բարեփոխումներ իրականացվեն»,-ասաց Պետեր Օսուսկին։ Սակայն ավելին է հարկավոր անել։
Ալեքսանդր Պաչիերը նշեց, որ «Թավշյա հեղափոխությունը» իշխանության կամքի հետ յհամատեղ հնարավորություն տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ։
ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը անդրադարձավ գենդերային 25 տոկոս քվոտայի պահանջին ու նշեց, որ քվոտան, այնուամենայնիվ չի երաշխավորում նույն ներկայացվածությունը։
«Այս ընտրություններում հարգվել են հիմնարար ազատությունները։ Իշխանությունների նկատմամբ տածած վստահությունը պարտավորեցնում է վերջիններիս երաշխավորել այս դրական դինամիկան։ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ հաղթահարել դեռևս առկա թերություները, որ լավ ընտրությունները դառնան չափանիշ»,-ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրշուլա Գացեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում