Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների
Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր այս մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։
Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց հարաբերությունները կպահի դաշինքի հետ։
«Մենք հարաբերություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, դա կապված է խաղաղապահական առաքելության հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք կշարունակենք այդ համագործակցությունը։ Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով Ազգային ժողովի ընտրություններից հետո արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ հարցին, նա նշել է. «Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության տակ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների
- Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Կ. Մանոյան
- Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ
- Թուրք գործիչ. Թուրքիան ՀՀ-ից պետք է ոչ միայն ներողություն խնդրի, նաև հարաբերությունները կարգավորի առանց նախապայմանների
- Հայաստանը եղել և մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից. Շարմազանով
- Է.Շարմազանով. Մեր դիրքորոշումը նույնն է` հայ-թուրքական հարաբերություններ առանց նախապայմանների (լրացված)
- Թուրքիայի խորհրդարանական ընդդիմությունը կողմ է բանակցելու առանց նախապայմանների
- Տ. Սարգյան. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների
- Թուրքագետ. Առանց նախապայմանների սահմանի բացումը միշտ էլ հնարավոր է
- Առկախված արձանագրություններ. Սկսել առանց նախապայմանների կամ «Թուրքիան փակել է, Թուրքիան էլ պետք է բացի»
- Հ. Աբրահամյան. Ակնակալում ենք, որ ԵՄ-ն ավելի հետևողական կլինի առանց նախապայմանների սահմանի բացման գործում
- ԱԳՆ. Պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն շարժվել առաջ առանց նախապայմանների
- Հ. Բաբուխանյան. Հայաստանն առանց նախապայմանների այլևս չպետք է խոսի Թուրքիայի հետ
- Հայաստանի նախագահ. Թուրքիան ձախողել է արձանագրությունները սեղմ ժամկետում և առանց նախապայմանների վավերացման պահանջը
- Սլովակիայի ԱԳՆ. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին