Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկի կողմից. անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով
Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է գալիս բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում ս.թ. դեկտեմբերի 10-ից հնարավորություն է ընձեռվում գնումներ կատարելու Visa Pay Sticker-ով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, այն Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):
Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ:
Ընդ որում, մեկ անձը և անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող է ունենալ մեկից ավելի անհպում քարտային պիտակներ:
Պիտակն ունի իր PIN կոդը, որի մուտքագրումը պահանջվում է 10,000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: Visa Pay Sticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն: Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է այն բլոկավորել:
Visa Pay Stiker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:
Հարակից հրապարակումներ`
- S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով
- Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգ
- Ամերիաբանկը ճանաչվել է «Thomson Reuters» ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր
- «Ամերիաբանկ»-ը՝ FAST-ի ֆորումի «Ինովացիոն էկոհամակարգ» սեսիայի հովանավոր
- Ամերիաբանկը միացել է Խնայողությունների միջազգային օրվան եռօրյա արշավով
- Երկու մրցանակ Ամերիաբանկին
- Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ
- Ամերիաբանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան