ԵՄ. Սիրիացիներին օգնելը մեր բարոյական պարտքն է
Եվրամիությունը խոստանում է առաջիկայում էլ օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնք ընդունում են սիրիացի փախստականների։ Ռազմական գործողությունների ընթացքում Սիրիան լքել է ավելի քան 5,5 միլիոն մարդ։ 2014 թվականից Հորդանանում փախստականների Ազրակ ճամբարում ապրում է 40 հազար մարդ։ Նրանց մեծ մասը Հալեպից և Հոմսից են։ Մարդիկ մտածում են հայրենիք վերադառնալու մասին, բայց դրան ոչ բոլորն են պատրաստ։
Եվրանյուզը գրում է, որ այս տարվա հունիսից իրենց տներն են վերադարձել 43 հազար սիրիացի փախստական։ Հորդանանը լքել է 18 հազար սիրիացի փախստական։ Չնայած նրան, որ Հորդանանում սիրիացի փախստականներին թույլ են տալիս աշխատել, նրանց մեծ մասը աջակցության կարիք ունեն։ Խոսքը գնում է բնակարանով ապահովման մաին, խնդիրներ կան կապված առողջապահության և կրթության հետ։
Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը այցելել է Ազրակ ճամբար։
«Եվրոպական միությունը և ԵՄ անդամ երկրները Սիրիայում պատերազմի սկզբից ավելի քան 11 միլիարդ եվրո օգնություն է տրամարդել և, իհարկե, մենք պետք է շարունակենք նման աջակցություն ցուցաբերենք այնքան, որքան կպահանջվի, որովհետև դա մեր բարոյական պարտքն է»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 24 ժամվա ընթացքում մոտ երկու հազար փախստական է վերադարձել Սիրիա
- Սիրիական Լաթաքիայում վերանորոգվել է ավելի քան 400 տուն
- Սիրիացի դարբինը քանդակներ է պատրաստում զենքի մնացորդներից
- Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
- Սիրիան հույս ունի 2019-ին ավելացնել զբոսաշրջիկների թիվը
- Շուրջ երեք հազար փախստական է Սիրիա վերադարձել
- Սիրիա ավելի քան 232 հազար փախստական է վերադարձել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում