Տոն կարող է լինել նույնիսկ հիվանդանոցում
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր Միրզոյան քառյակի երաժիշտները միավորվել էին ԵՊԲՀ ուսանողների, բժիշկների հետ և ապացուցել, որ տոն կարող է լինել նույնիսկ հիվանդանոցում, և դրա համար շատ բան հարկավոր չէ: ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համերգից հետո երաժիշտներն ուրախացրել են հիվանդանոցում բուժվող երեխաներին՝ իրենց բերած նվերներով։
«Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտնում են ժամանակ, այցելում են համալսարանական հիվանդանոց, և երեխաներին են փոխանցում իրենց դրական էներգիան»,- նշում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից: