ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացվեցին քվեարկության նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում կազմվեց և վավերացվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9-ի կայացած քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: ԿԸՀ արտահերթ նիստում տվյալները ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Քվեարկության նախնական արդյունքները՝
ՀՀԿ՝ 59 068 ձայն կամ 4.7 տոկոս
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ՝ 8533 ձայն կամ 0.68 տոկոս
ՀՅԴ՝ 48 822 ձայն կամ 3.89 տոկոս
«Իմ քայլը»՝ 884 849 ձայն 70.44 տոկոս
«Լուսավոր Հայաստան»՝ 80 049 ձայն կամ 6.37 տոկոս
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 6460 ձայն կամ 0.51 տոկոս
«Ազգային առաջընթաց»՝ 4122 ձայն կամ 0,33 տոկոս
«Մենք» դաշինք՝ 25 174 ձայն 2 տոկոս
ՕԵԿ՝ 12 390 ձայն կամ 0.99 տոկոս
«Սասնա ծռեր»՝ 22 868 ձայն կամ 1.82 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 103 837 ձայն կամ 8.27 տոկոս
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 262 հազար 164 ընտրող կամ ընտրողների 48,67 տոկոսը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 4675 է։
Սեղմել՝ մեծ տեսքով տեսնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին