ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն. Փաշինյան
«Հայաստանի քաղաքացիները, ըստ էության, խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն։ Ընդ որում այդ մեծամասնությունը, եթե միտումն այսպես շարունավի, որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, ըստ էության կունենա նաև սահմանադրական մեծամասնություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ն. Փաշինյանի խոսքով, բոլորն են տեսել, որ ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել։
«Դա բնական է, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Ընդհանրապես, սրանից հետո սովոր լինենք՝ միշտ չէ, որ ընտրություններն այդքան բուռն իրադարձություններով լի են»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Ն. Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարում ազատ, արդար ընտրությունների լինելու պարագայում։
«Ի վերջո չմոռանանք, որ գյուղապետերի և համայնքի ղեկավարներիի 80 տոկոսը ՀՀԿ ներկայացուցիչներ են, պետական կառավարման համակարգի մեծ մասը ՀՀԿ ներկայացուցիչներ են։ Մենք այդ մարդկանց կադրային ջարդի չենք ենթարկել, հետապնդումների չենք ենթարկել, վենդետաների չենք ենթարկել։ Ահա և ամբողջ պատկերը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովրդավարական հասարակարգերում ընտրություններին մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում. Արարատ Միրզոյան
- Արմեն Աշոտյան. Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին