Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից
Սուրեն Շահվերդյանը որոշում եմ կայացրել հրաժարվել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։
«Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը...
Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Շահվերդյանը։
Հիշեցնենք, որ նա թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել նոյեմբերի 29-ին թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրամանով։
Թատրոնի դերասանները չեն ընդունում ինչպես Վիգեն Չալդրանյանին, այնպես էլ Սուրեն Շահվերդյանին՝ պահանջելով նրանց հրաժարականը։ Դերասանները դեկտեմբերի 1-ից գործադուլ են անում։
Հարակից հրապարակումներ`
- Այնինչ Սուրեն Շահվերդյանին Համազգայինում չեն սպասում
- Համազգային թատրոնը կաթվածահար է. Լիլիթ Գալստյան
- Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
- Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին