Վրաստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայատանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ։
«Սպուտնիկ»-ի հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Մարգվելաշվիլին նշել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումներն ապագայում։
Վրաստանի նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ բարեփոխումների իրականացման ճանապարհին, որոնք նախատեսվում են Հայաստանում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի պատմական բարեկամությունը էլ ավելի կամրապնդվի։
Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգելաշվիլիին անձնական ներդրման համար, որն ունեցել է երկրի ղեկավարը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Փաշինյանի խոսքով, Հայաստանը շատ է գնահատում Վրաստանի աջակցությունը, որպես բարեկամ երկիր ու հուսալի գործընկեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան