Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ անձնական իրերն աճուրդում վաճառվել են մոտ 9 մլն դոլարով
Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը վաճառել է ամերիկացի լեգենդար դերասան, երգիչ Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ՝ Բարբարայի անձնական իրերը: Աճուրդի հանված իրերի շահույթը կազմել է մոտ 9 մլն դոլար: Այս մասին գրում է isra.com-ը:
Ֆրենկ Սինատրայի և Բարբարայի անձնական իրերի վաճառքը գերազանցել է բոլոր սպասելիքները: Մասնավորապես, նկարներ, ոսկերչական իրեր, գրքեր և այլ անձնական իրերը վաճառվել են 9.2 միլիոն դոլարով` նախնական գնից կրկնակի ավելի:
Լեգենդար երգչի միայն 9 նկարը վաճառվել է 850 հազար դոլարով, թեև նախնական դա գնահատվում էր մոտ 120 հազար դոլար արժե:
Ստացված գումարի մի մասը կուղղվի Բարբարա Սինատրայի՝ Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի մանկական կենտրոնին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան