Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել են սեռական բռնության դեմ պայքարի ջատագովին
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել խաղաղության Նոբելյան մրցանակ-2018-ի հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Մրցանակը հանձնվել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին և իրաքցի իրավապաշտպան Նադյա Մուրադին։ Երկու դափնեկիրներն էլ պարգևատրվել են սեռական բռնության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար։
Նադյա Մուրադն իր խոսքում մարդկությանը կոչ է արել պայքարել սեռական բռնության, սեռական և ռասակայան խտրականության դեմ։ Նա ինքը դարձել է սեռական բռնությա զոհ։ Մուրադն ազգությամբ եզդի է, երեք ամիս եղել է ԻՊ-ի գերության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը մեկնաբանել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը
- 2016թ.-ին Հայաստան ժամանած Նադիա Մուրադն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի
- «Ժամանակ». Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի