Մեր պայքարը նոր է սկսվում, մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը. Շարմազանով
«Այս ընտրությունները Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ աննախադեպ էին։ Աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ առաջին արտահերթ ընտրություններն էին, այլև աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, ռեժիմը ամեն ինչ արեցին՝ հասարակթյան մի մասին «սև» անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության, ինչու ոչ՝ վախի մթնոլորտ տարածելու համար»,- ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսաուղերձում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Բայց նույնիսկ այդ պայմաններում, որտեղ մտահոգ քաղաքացու մեկ ձայնը հավասար է երեկվա հազար ձայնին, Հայաստանի Հանարապետությունում գտնվեցին շուրջ 60 հազար արժանապատիվ, մտահոգ քաղաքացիներ, որոնք չընկրկեցին ոչ վախի մթնոլորտի, ոչ ատելությանմ ոչ էլ սպառնալիքների առջև»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ի օգտին քվեարկած բոլոր մարդկանց։
«Դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-իև մեր համակիրների վերածննդի օրն է։ Մեր պայքարը նոր է սկսվում։ Մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը։ Դուք ապացուցեցիք, որ ի հեճուկս որոշ այսօրվա ղեկավարների՝ ՀՀԿ-ն պայքարի կուսակցություն է։ Ես և իմ ընկերներն իրավուքն չունենք չպայքարելու, ես կոչ եմ անում համախմբման, կոչ եմ անում միասնության ու նոր պայքարի՝ ՀՀԿ-ի 60 հազար համախոհների հետ միասին։
Կա 60 հազար քաղաքացի, որ ոչնչից չի վախնում։ Համոզված եղեք՝ պայքարը շարունակվելու է, և այդ պայքարն ընդդեմ չէ, այլ՝ հանուն»,- ասաց ՀՀԿ անդամը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի Հայաստանի ամենաառանցքային դերակատարներից մեկը։
ՀՀԿ անդամը նշեց, որ իրենք շարունակելու են արտախորհրդարանական պայքարը, քանի որ սա ոչ թե պարտություն է, այլ հաջողություն ու հաղթանակ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք
- ՀՅԴ. Սա պարտություն է
- Հիմա էլ պնդում ենք, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Վահրամ Բաղդասարյան
- Սարսափելի հակաքարոզչութուն է տեղի ունեցել մեր դեմ. Էդմոն Մարուքյան
- Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում
- Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին